Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Դուք գիտեի՞ք, որ Հայաստանը աշխարհի ամենահարուստ երկիրն է

Դուք գիտեի՞ք, որ Հայաստանը աշխարհի ամենահարուստ երկիրն է
03.08.2025 | 12:44

Այնքա՜ն փող ունի, որ հաշիվ չունի։ Դրա համար, թիվ չգտնելով, նախագահն ասաց` լիքը փող կա։

Եվ այդ մարդը ճիշտ ասաց։

Մի անգամ, շարժման առաջին տարիներն էին, բայց Խորհրդային տարիներ էին դեռ, Արցախի կուլտուրայի վարչության պետը, որ գյուղատնտես էր, ինձ փողոցում տեսավ և ասաց.

-Հայաստանից համերգ է եկել, հրավիրատոմս չե՞ս ուզում։

-Ովքե՞ր են,-հարցրի։

Ասաց.

-Չգիտեմ լիքը տղա-աղջիկ են։

Նմանեցրի՞ք նախագահին ու գյուղատնտեսին։

Բայց փող` հավատում եմ, որ կա, ուղղակի իրենց համար կա, թե չէ` Ջենիֆեր Լոպեսին ինչու՞ են 6 միլիոն դոլար տալիս։

Այդ կինը անտուն արցախցուց էլ է աղքա՞տ։

Մի տարի հաց չի կերե՞լ։

Հազիվ է բլոկադայից դուրս եկել, տարհանվե՞լ Հայաստան։

Խեր արա` ջուրը գցի։

Բա որ հարուստ երկիրը չանի, ո՞վ անի։

40+10 հազարը ավելի թանկ հաճույք է, քան 6 միլիոն դոլլա՞րը։

Հայաստանի մաթեմատիկան մաթեմատիկոսների կարիք է զգում։

Ա՛յ տնաքանդ, հետաքրքրվե՞լ ես, քո երգիչները ինչքան են ստանում։ Ազգային երգն են պահում, Կոմիտաս են պահում և ստանում են 100 հազար դրամ։

Հայատյաց իշխանությունը միայն կարող է իր մշակույթը անտեսել, ուրիշինը` փառաբանել։

Այդ 6 միլիոնը դու չես աշխատել, վարչապետ։

Դա ժողովուրդն է քեզ տվել, որ տաս խեղճ ու կրակ տարհանված Լոպեսի՞ն։

Մեղա՜ Քեզ, Տեր։

Աղքատությունն ուտում է երկիրը, արցախահայերը` փողոցում ու սգո սրահներում են իրենց օրն անցկացնում, սրանք Լոպես անունով թանկարժեք թիթեռ են նկարում։

Թու՜հ։

Երանի՜ այն երկրին, որ այսպիսի իշխանություն չունի։

Երանի՜ այն երկրին, որ իր մշակույթը սիրելուց, գնահատելուց հետո է ուրիշինը գնահատում։

Երանի՜ այն երկրին, որ ամեն քայլափոխին մուրացկան չունի։

Երանի՜ այն երկրին, որի տաղանդավոր երաժիշտները մետրոներում նվագելով փող չեն աշխատում։

Երանի՜ այն երկրին, որ իր մշակույթի վրա է փռում իր թևերը և նրան փառաբանում։

Երանի՜ այն երկրին, որտեղ մարդիկ աղբաման չեն մտնում։

Երանի՜։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 5812

Մեկնաբանություններ